Ա՛յ բարգավաճական, դու ստեղ ի՞նչ գործ ունես

Ա՛յ բարգավաճական, դու ստեղ ի՞նչ գործ ունես
ՀՀԿ համագումարին մասնակցում էին ոտքից «վիրավոր» 3 պատգամավոր. երկուսը` ՀՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն առաջինը եկավ, ձիգ-ձիգ` առանց միջամտության քայլելով: Քիչ հետո հայտնվեց Հերմինե Նաղդալյանը` ՀՀԿ կանանցից մեկի ուղեկցությամբ:



 



Օրերս հիվանդանոցից դուրս գրված Սեյրան Սարոյանը Մովսեսի գավազանի նման մի գավազան ձեռքին եկավ: Ամենահետաքրքիրը, սակայն, երիտՀՀԿ-ականների միմյանց ողջույններն էին. մոտենում էին իրար, բարեւում ու թե` «ա՛յ բարգավաճական, դու ստեղ ի՞նչ գործ ունես»: