Հիմա էլ գյուղապետերին են միավորում

Հիմա էլ  գյուղապետերին են միավորում
Երեկ Հանրային խորհրդի քննարկմանն էր ներկայացված ՀՀ տեղական ինքնակառավարման զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումների փաթեթը:



 



«Հայաստանի համայնքների խոշորացման, ինչպես նաեւ երկմակարդակ ինքնակառավարման համակարգի հիմնադրման առաջարկությունները շատ բարդ հարցեր են, որոնք կոնսենսուալ մոտեցում եւ որոշում են պահանջում»,-  ասաց ՀՀ փոխվարչապետ,  տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նրա խոսքով, պետությունն արդեն իրականացնում է բարեփոխումների մի մասը: Ըստ այդ բարեփոխումների, մի քանի համայնքներ միավորվելու են մեկ վարչական մարմնի շուրջ: Ոչ թե համայնքների տարածքներն են միավորվելու, այլ մի քանի գյուղի ղեկավարելու է մեկ գյուղապետ: Քննարկմանը մասնակցում էին նաեւ ՏԻՄ ղեկավարներ: Փաթեթն արժանացավ ինչպես ներկաների, այնպես էլ Հանրային խորհրդի նախագահի հավանությանը: