Ոչ օգնական ունի, ոչ սենյակ

Ոչ օգնական ունի, ոչ սենյակ
Վերջապես մեզ հաջողվեց գտնել Սամվել Ալեքսանյանին պատկանող ԱԺ սենյակը: Հավքն իր թեւով, օձն իր պորտով չէր կարող հասնել այնտեղ: Պարզվում է` ինը տարի այդ սենյակը պատկանում է գործարարությամբ չզբաղվող, կնոջ խնամքի տակ հայտնված օրենսդիր մարմնի ներկայացուցչին, սակայն այն, ինչպես Սամվել Լիմինդրովիչը, բավականին լաբիրինթոսային է՝ գտնվում է խորհրդարանի շենքի «ամենաբանուկ» մասում, եւ «Թեհրան-43» ֆիլմի մոտիվները կիրառելով լոկ՝ հնարավոր է գտնել այն տանող ուղին: Սամվել Ալեքսանյանը երբեք այդ սենյակում չի լինում, այն գտնվում է շենքի ձախ կողմի, դահլիճի աստիճանների տակով գնացող, առաջին հարկի բուժկետի կողմերում, դեպի ձախ՝ Ռուբեն Հայրապետյանի սենյակի հարեւանությամբ: Երկուսն էլ մի քանի տարի առաջ վերանորոգել են իրենց օրենսդիր աշխատասենյակները, պինդ փակել-գնացել: Օրերս Սամվել Ալեքսանյանը փորձել է ԱԺ պատգամավոր-օլիգարխ իր «ախպերներից» մեկին տանել-ցույց տալ այդ սենյակը, չի գտել, վերջինիս հետ երկար¨բարակ միջանցքներում թափառելուց հետո հետ է դարձել: Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, նաեւ օգնական չունի, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգը, չի էլ ունեցել: «Բայց իր ինչի՞ն է պետք»,- զարմացած հարցրին ԱԺ պատասխանատուները: Ի դեպ, նրանք նաեւ տեղեկացրին, որ կից` Ռուբեն Հայրապետյանի սենյակը շուտով նոր տեր կունենա. այն կտրամադրվի նորընտիր պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին` Տարոնի աներձագին: