Իմաստազուրկ խորհրդարան

Իմաստազուրկ խորհրդարան
«Մեծամասնությունն իմաստից զրկել է նախագահական, խորհրդարանական, գործադիր մարմնի ինստիտուտները եւ զրկում է նաեւ էթիկայի հանձնաժողովը: Եթե վաղը խորհրդարանական մեծամասնությունը կողմ քվեարկի, ես հրաժարական կտամ: Գնացեք եւ ունեցեք անդեմ հանձնաժողով, բայց ես այդ գործին չեմ մասնակցի: Սրանով ես ասեցի իմ ասելիքը: Եվ վերջ»,- երեկ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը:



 



Հիշեցնենք, որ երկու օր է, ինչ ԱԺ-ն արտահերթ կարգով քննում էր, իսկ երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծը, որով պահանջվում է հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատել եւ փոխել ներկայիս ձեւավորման սկզբունքը, երբ հանձնաժողովի տեղերը ձեւավորում են հավասարության սկզբունքով, եւ բոլոր խմբակցություններից մեկական պատգամավոր է ներկայացված: