Բագրատյանն աջակիցներ ունի

Բագրատյանն աջակիցներ ունի
«Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը, երեկ մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրումը, չի բացառել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը կսատարի Հրանտ Բագրատյանին: «Իր հայտարարությամբ Բագրատյանը բոլոր հարցերի պատասխանը տվել է: Այսինքն` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվում է, ինքը նրա դեմ չի պայքարելու: Սա կարեւոր հայտարարություն է»,- ասել է ՀԱԿ անդամը: Հարցին, իսկ եթե ՀԱԿ առաջնորդի կողմից առաջ քաշվի Լեւոն Զուրաբյանի թեկնածությունը, Գիմիշյանն արձագանքել  է. «Որպես ի՞նչ առաջադրվի Զուրաբյանը, նա որեւէ քաղաքական թիմ չի ներկայացնում, նա ընդամենը ՀԱԿ համակարգողն է, կոորդինացնողը»: