Թույլերը կգան առաջին պլան

Թույլերը կգան առաջին պլան
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի վերջին օրերի պահվածքը տարատեսակ քննարկումների առիթ  է դարձել հարազատ կուսակցությունում: Կուսակիցների կարծիքով, այն աննախադեպ է` ԱԺ նախագահը երբեք այսքան լարված չի եղել: Նույն շրջանակներում այն պայմանավորում են Սերժ Սարգսյանի վերաբերմունքի փոփոխությամբ: Ասում են՝ Արգամիչի դիրքերը թուլացել են, եւ այս ընտրություններում Սերժ Սարգսյանի թիմը բավականին հետաքրքիր տեսք է ունենալու: Առաջին պլան են մղվելու նրանք, ովքեր նախկինում շատերի կողմից թույլ գործիչներ են համարվել: Իսկ բռնության ու ուժի հետ ասոցացվողները երկրորդ պլան են մղվելու: