Աշխարհի վերջի վերջը

Աշխարհի վերջի վերջը
ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ «ՖԵՅՍԲՈՒՔԻՑ»



 



Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր պատի վրայից ձայն է տվել կուսակիցներին, որ դեկտեմբերի 24-ին սրանք հավաքվեն խուլ-համրերի մշակույթի տան դահլիճում՝ իրեն նախագահի թեկնածու առաջադրելու նպատակով:



«Շատ կարեւոր հարց է քննարկվելու, ոչ մեկդ չբացակայեք»,- հորդորել է կուսակցապետ Բագրատյանը: Նշված մշակույթի տան աղբյուրը մեզ ոտքով-ձեռքով հասկացրեց, որ խոսքը ոչ այնքան Բագրատյանի առաջադրման մասին է, որքան Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ համագումարին թասիբի գցելու:



 



ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱԿ-ԻՆ՝ ՀԱՅԿՈՅԻ ՈՃՈՎ



 



- Բայց ոնց եմ ես ձեզանից զզվուուուում…



 



ԿԱՐՈՂ Ա՞



 



Կարող ա՞ Զուրաբյանը, իմանալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, Օսկանյանի հետ զրույցում հատուկ նշեց Բագրատյանի անունը՝ որպես Մարտի 1-ը հետապնդող գործչի, որ մի լաաաավ «գաղտնալսվի» ու տարածվի: Բագրատյանը, փաստորեն, իր ընտրարշավում կարող է օգտագործել այդ ձայնագրությունը՝ որպես քարոզչական նյութ: Կարող ա:



 



ԻՍԿ ԿԱՐՈՂ Ա՞



 



Թոխմախի Մհերն այնքան վատ տրամադրություն ուներ այդ օրը, որ ՀՀԿ-ից ով էլ ձեռքի տակ ընկներ՝ տար-ծնոտը պոկեր: Կարող ա:



 



ՉԷ, ԴՈՒՔ ԷՆ ԱՍԵՔ, ԿԱՐՈՂ Ա՞



 



Հովիկ Աբրահամյանը կամ նրանից ավելի բարձր մեկը խոսի Թոխմախի Մհերի հետ, ու Թոխմախի Մհերը դառնա Նեմեց Մհեր: Կարող ա:



 



ԵՎ ՎԵՐՋՈՒՄ՝ ԿԱՐՈՂ Ա՞



 



Դեկտեմբերի 21-ի առավոտյան մայաների պատճառով Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ կուսակցություն մնացած լինի՝ ԲՀԿ-ն: Գագիկ Ծառուկյանն ինչ-որ կասկածելի գործերի մեջ է: Բունկեր է շինում, ինչ է անում: Եթե «Հրապարակի» այս համարը միայն ԲՀԿ-ականները կարդան, ուրեմն՝ կարող ա:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ