ՀՅԴ-ն նո՞ւյնպես թեկնածու կունենա

ՀՅԴ-ն նո՞ւյնպես թեկնածու կունենա
Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները` Դաշնակցությունը ոչ մի դեպքում եւ երբեք չի պաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: «Ինչո՞ւ պետք է պաշտպանենք, երբ կարող ենք մերն ունենալ»,- ասացին նրանք: Ըստ նույն աղբյուրների` դեկտեմբերի 25-ին տեղի ունենալիք Գերագույն ժողովում ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կառաջադրի իր թեկնածուին, որը կլինի Արմեն Ռուստամյանը, ինչը պայմանավորված է ոչ միայն շարքերի ցանկությամբ, այլեւ վերջերս Սերժ Սարգսյան - ՀՅԴ հանդիպմամբ, որին մասնակցում էր նաեւ Արմեն Ռուստամյանը: Ուր նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՅԴ-ն պետք է հանդես գա արմատական ընդդիմության դիրքերից եւ բավականին ագրեսիվ լինի: «Եթե Գերագույն ժողովը նման որոշում կայացնի, ապա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը կունենա մրցակիցների բավականին տպավորիչ տրիադա` Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Արմեն Ռուստամյան, որոնք կպայքարեն «պատվավոր» երկրորդ տեղի համար»,- ասաց ՀՅԴ մեր զրուցակիցը: