Ամեն բան այնքան էլ հարթ չէ

Ամեն բան այնքան էլ հարթ չէ
Իշխանական մեր աղբյուրները մի քանի օր առաջ տեղեկացրել էին, որ հունվարի 13-14-ին վերջապես Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երեկ մենք փորձեցինք նույն աղբյուրներից ճշտել` ուժի մե՞ջ է այդ այցը, որովհետեւ, ինչպես երեւաց նախորդ օրը տեղի ունեցած ՀԱՊԿ եւ ԵվրազԷՍ-ի գագաթնաժողովներից, այդ թվում եւ Խրիստենկոյի՝ Հայաստանն էքսկլավ անվանելուց, ՌԴ մայրաքաղաքում ամեն բան այնքան էլ հարթ չի ընթացել` Ուկրաինայի նախագահի բացակայության եւ Ուզբեկստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու ֆոնին, որոնք կասեցրել են Եվրասիական եւ Մաքսային միության պուտինյան հաղթական ընթացքը: Ավելին` Պուտին-Սարգսյան հանդիպումը նշված ժամից ավելի ուշ է տեղի ունեցել, եւ Հայաստանի անդամակցության հարց չի քննարկվել: «Նախնական պայմանավորվածություններն այս պահին դեռ ուժի մեջ են»,- Պուտինի այցի հետ կապված՝ տեղեկացրեց մեր աղբյուրը: