Փաշինյանը` Բաղդասարյանի հայտարարության մասին

Փաշինյանը` Բաղդասարյանի հայտարարության մասին
ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ համագումարում ունեցած ելույթի ինձ վերաբերվող հատվածի վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.Հասկանում եմ, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը տարբեր քաղաքական գործիչների դիֆերամբներ ձոնելու միջոցով  կարիերա անելու 20-ամյա հարուստ փորձ ունի, բայց այս անգամ խստորեն սխալվել է հաշվարկներում: Քաղաքական գործունեության ընթացքում երբեք չեմ առաջնորդվել ու չեմ առաջնորդվելու ինձ «դիֆերամբներ» ձոնողներին բարեկամ, իսկ քննադատողներին թշնամի համարելու գործելակերպով:



Ու չնայած պարոն Բաղդասարյանը ակնարկել է իմ «ազնիվ գործիչ» լինելու մասին, որեւէ լավ բան չեմ կարող ասել մի մարդու հասցեին, ով մշտապես գործել է ընտրություններ կեղծած իշխանությունների տանիքի տակ:



Ընդգծում եմ, որ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի Մարտի 1-ի ուղիղ պատասխանատուներից է եւ Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ՀՀ քաղաքացիների ընդդիմադիր տրամադրված հատվածի «ամենատպավորիչ» դավաճանության հեղինակ:



ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ