Սփիլբերգը 10 տարի համոզել է դերասանին Լինքոլն խաղալ

Սփիլբերգը 10 տարի համոզել է դերասանին Լինքոլն խաղալ
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հրապարակել է տաս տարվա վաղեմություն ունեցող նամակ, որում նշվում է, որ դերասան Դենիել Դեյ-Լուիսը մերժել է իր` Աբրահամ Լինքոլնի դերը խաղալու առաջարկը: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը: Սփիլբերգը որոշել է նամակը տարածել  «Օսկարի» հավակնորդների անունների հրապարակումից առաջ: Նրա «Լինքոլն» անունով ֆիլմը , որը ռեժիսորը ցանկացել էր նկարահանել դեռևս 10 տարի առաջ, այժմ ներկայացված է Կինոակադեմիայի մի քանի անվանակարգերում, այդ թվում` «Լավագույն Ֆիլմի», իսկ Դենիել Դեյ Լուիսն էլ, ով կերտել է ԱՄՆ 16-րդ նախագահի կերպարը, ներկայացված է «Լավագույն դերասան» անվանակարգում:



10 տարի անց դերասանը շնորհակալություն է հայտնել Սփիլբերգին` իրեն ընձեռած հնարավորության համար:



«Լինքոլն» ֆիլմը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 16-ին: Այն առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» վեց անվանակարգերում, ներառյալ` «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում: