Պահանջում են վերադարձնել հայկական եկեղեցիները

Պահանջում են վերադարձնել հայկական եկեղեցիները
Ռուսաստանի ջավախահայությունը դիմել է վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա 2-րդ-ին՝ խնդրելով Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձնել հայկական եկեղեցիները, որոնք գտնվում են Վրաստանի տարածքում: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հունվարի 10-14-ը Վրաստանում սպասվում է ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների հանդիպումը, և ջավախահայությունը խնդրում է վերադարձնել մասնավորապես հինգ հայկական եկեղեցի, որոնք գտնվում են Թբիլիսիում և մեկը՝ Ախալցխայում:



«Վրաստանում վերջին փոփոխություններից հետո վերականգնման և վերածնունդի գործընթացներ են ընթանում, որոնք կհանգեցնեն Վրաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի հաստատմանը: Հայկական եկեղեցիների խնդրին լուծում կարող են դառնալ միջքրիստոնեական համագործակցությունը և քույր եկեղեցիների միջև երկխոսությունը»,-ասված է հայտարարության մեջ: