«Նամուս»-ից հետո` «Դժվար ապրուստ»

«Նամուս»-ից հետո` «Դժվար ապրուստ»
Facebook-ի օգտատեր Հարություն Մնացականյանն իր էջում ընդարձակ գրառում է կատարել` համեմատություն անցկացնելով անցյալի ու ներկա արժեքների միջև.«Ով իմ հայ ժողովուրդ, զգացել եք, թե ինչպիսի սերնդափոխություն է եղել այս 60 տարիների ընթացքում, որ նայում ես, ուղղակի սարսափում ես, թե ապագայում ինչ է լինելու մեզ հետ:



Կարեն Դեմիրճյանից հետո Հովիկ Աբրահամյան,

Սիլվա Կապուտիկյանից հետո Վիոլետ Գրիգորյան,

Պարույր Սևակից հետո Ավետ բարսեղյան,

«Նամուս» ֆիլմից հետո դժվար ապրուստ,

«Հարսնացուն հյուսիսից» հետո «հարսնացուն ջերմուկից»,

«հեքիաթն է կանչումի» Նոնա Մորաքույրից հետո ռեալիթի շոուի ԿԻմ Կարդաշյան,

Բաբաջանյանից հետո Վահրամ Պետրոսյան

Վարուժան Օլքինյանից հետո Ֆելիքս Խաչատրյան,

Պապին Պողոսյանից հետո Թաթուլ,Վլե,

Նառա Շլեպչյանից հետո ցանկացաց հայ հաղորդավարուհի(Բացի Նազենիից և Գոհարից),

Հենրիկ մալյանից ,Աճեմյանից հետո Դիանա գրիգորյան և են հ1-ի սերիալների չբավարարված սցենարիստը,իսկի անունն էլ չգիտեմ,

Յուրի Երզնկյանից հետո Հրաչ Քեշիշյան,

Վալյա Սամվելյանից հետո ԼԻլիթ Հովհաննիսյան,

«01-99»,«Տերն ու ծառան»,«Թթենին» կատակերգություններից հետո «Վերվարածները»,«Քաղաքում-բանակում»,

«ԵՐՄԻԻ» թիմից հետո «32 ատամ»:

Այսպես կարող եմ երկար թվել, եվ այսքանը տեսնելուց հետո ամեն օր աղոթում եմ Աստծուն որ երկար կյանք տա Սոս Սարգսյանին, Ջիվան Գասպարյանին,Ալբերտ Մկրտչյանին,ՄԻքայել Պողոսյանին, Զորի Բալայանին,Արթուր Մեսչյանին, Ռուբեն Հախվերդյանին , Տիգրան Մանսուրյանին, Մարտին Ահարոնյանին և նմանատիպ եզակի մտավորականներին , որ հանկարծ նմանատիպ փոխարինողներ ի հայտ չգան:

Նույնիսկ բլոգոլորտում է սկսել արդեն սերնդափոխությունը, վաղն էլ դրան կանդրադառնամ:

Մեծ ուրախությամբ կարող եմ նշել նաև որ դեռեվս մնացել են ոլորտներ որ նույնիսկ առաջընթաց են ապրել,մեր շախմատի արքաները և ֆւտբոլն իր հաճարեղ հայ մարզիկներով: Հույս ունենանք որ ամեն ինչ ժամանակի ընթացքում կզարգանա և ............մեր երկիրը կծաղկի բոլոր ոլորտներում»: