Կայացել է ՕԵԿ վարչության նիստը

Կայացել է ՕԵԿ վարչության նիստը
Ինչպես տեղեկացնում է ՕԵԿ մամլո ծառայությունը, այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության վարչության հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Վարչությունը քննարկեց և հավանության արժանացրեց 2013թ. նախագահական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցության ձևաչափը և քարոզարշավի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը:

Վարչությունը լսեց ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին:

Նիստում լայն անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող այլ խնդիրների: