Ենթադրություններ ԲՀԿ մասին

Ենթադրություններ ԲՀԿ մասին
Որոշ գնահատականներով` Գագիկ Ծառուկյանն անկումային տրամադրության մեջ է, ընտրություններին չմասնակցելու իր հայտարարությունից հետո չի հանդիպել կուսակիցներին, չի ասել, թե ինչ պետք է անեն  առաջիկայում: Չնայած դրան`  կուսակցության անդամների մի մասը սահուն ինտեգրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը տեղերում պաշտպանելու սուրբ գործին:



 



Ինչ վերաբերում է կուսակցության արմատական հատվածին, ապա վերջինս չի կորցնում հույսը, որ դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել` անգամ նախագահական ընտրություններից հետո: ԲՀԿ արմատական թեւի մի ներկայացուցիչ մասնավոր զրույցներից մեկի ժամանակ ասել է, որ իրենք չեն բացառում, որ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից, եւ կուսակցությունը կանցնի «իրենց իմացած մարդուն»՝ Ռոբերտ Քոչարյանին: Չնայած ԲՀԿ-ն համառորեն հերքում է այս լուրերը, եւ ոմանք դա բացառում են, քանի որ «Սերժ Սարգսյանը չի համաձայնի»: