Մուրադ Մուրադյանը դժգոհ է վարչապետից

Մուրադ Մուրադյանը դժգոհ է վարչապետից
ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի հարաբերություններն այնքան են վատացել  վարչապետի եւ Սերժ Սարգսյանի հետ, որ նա արդեն բացահայտ դժգոհում է նրանցից: 



 



Ըստ լուրերի,  նա մտերիմների շրջանում նեղսրտել է, թե իրեն «քցել» են` չկատարելով իրենց խոստումները: Ըստ նրա, խորհրդարանական ընտրություններից առաջ իրեն  խոստացել են Մասիսի կարեւոր գերատեսչությունների ղեկավարներ նշանակել իր մերձավորներին: Խոսքը ջրմուղի, էլեկտրացանցի ու հարկային ծառայության մասին է: Դժգոհել է նաեւ, որ աջակցություն չեն ցուցաբերում իր որոշ բիզնես-պրոյեկտներին:  Նշենք, որ վերջինս Մասիսից մեծամասնականով ընտրվեց պատգամավոր: