Մշակույթի նախարարությունը մեդալներ է բաժանում

Մշակույթի նախարարությունը մեդալներ է բաժանում
ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ նախարարության համակարգի թանգարանների, գրադարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների տնօրենների մասնակցությամբ:

Նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի 2012 թ. հունիսի 18-ի 01/29.6/[118911-12] հանձնարարականի և ՀՀ մշակույթի նախարարի 2012 թ. հունիսի 27-ի «Մշակույթի ոլորտում տնտեսական աճն ապահովող միջոցառումների մասին» N 594-Ա հրամանի համաձայն 2012 թվականին նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներից յուրաքանչյուրի մշակութային ծառայությունների կանխատեսված ցուցանիշների կատարումները:

Նախարարության համակարգի 7 թատրոնների, 4 համերգային կազմակերպությունների, 8 թանգարանների և 2 գրադարանների տնօրեններ մշակութային ծառայությունների որակի բարձրացման և կանխատեսված ցուցանիշների ծավալների գերակատարման կապակցությամբ պարգևատրվել են «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պաշտոնային դրույքաչափով: