Ընտրախախտում, ընտրախախտում, մինչեւ...

Ընտրախախտում, ընտրախախտում, մինչեւ...
12։15 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ "Իրավունքի Եվրոպա Միավորում" ՀԿ դիտորդ Տիգրան Եգորյանից, որ Արտաշատի 17/2, 17/3տեղամասերում հանձնաժողովի նախագահը մեկուսացրել է դիտորդներին, իսկ 17/7-ում հայտնաբերվել են կրկնակի քվեարկության դեպքեր:



 



12:00 - Գյումրի, 34/30 ԸՏ - ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ թեկնածուների վստահված անձինք չունեն անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Պատճառաբանում են, որ չեն կարող վերարկուները ծակել և ամրացնել:



 



13։50 - Արտաշատ, 17/01 – ՔՀԻ դիտորդն արձանագրել է մի քանի դեպք, երբ քվեախցիկում միանգամից երկու հոգի են քվեարկում։



 



09:00 - 10:00 - Գավառ, 22/15 ԸՏ – ՔՀԻ դիտորդը հայտնել է, որ նշված ընտրատեղամասում ընտրողների մի հատվածը ընտրատեղամաս է գնում մի կնոջ ուղեկցությամբ։ Քվեարկելուց հետո նույն կնոջ ուղեկցությամբ ընտրողները մոտենում են ընտրատեղամասից 100մ հեռավորության վրա կանգնած ավտոմեքենային, որտեղ այդ կինը ինչ–որ նշումներ է կատարում, և ընտրողները հեռանում են:



 



13:04 - Արտաշատ, 17/1 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում միաժամանակ 2 հոգի են եղել՝ առանց սահմանված կարգով գրանցվելու: Պարզվել է դուստրն օգնում է մորը՝ քվեարկել: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին: Խնդիրը շտկվել է:



Ինչպես նաև՝ ՔՀԻ դիտորդին "Իրավունքի Եվրոպա" ՀԿ-ի դիտորդը հաղորդել է, որ նույն ընտրատեղամասում քվեախցիկի հետևի պատին փակցված են եղել հայելիներ, որոնք խախտում են ընտրողի քվեարկության գաղտնիությունը: Միջազգային դիտորդների միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը փակել է հայելիները:



 



13։10 – Վանաձոր, 30/31 – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ տեղամասի առջև գտնվող տեսասկավառակների խանութից բարձր հչում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի հիմնը՝ "Դեպի ապահով Հայաստան" երգը։ Նրա միջամտությամբ ոստիկանները խախտումը վերացրել են։



 



13։05 – Երևան, 13/37 ԸՏ – ՔՀԻ դիտորդը ականատես է եղել, թե ինչպես է ընտրողը քվեաթերթիկի հետ միասին վարորդական վկայականը գցել քվեատուփի մեջ։ Նա պահանջել է բացել քվեատուփը և հանել վարորդական վկայականը, սակայն հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ տուփը բացելու իրավունք չունի։



 



12։15 – Գյումրի, 34/27 ԸՏ – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի վստահված անձը մտել է քվեախցիկ և մի քանի անձանց ուղղորդել, թե ում ընտրել։



 



12։00 – Երևան, 4/11 ԸՏ – ՔՀԻ դիտորդին Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը հայտնել է, որ ընտրատեղամասի առաջին հարկում մի կին է եղել, ով ինչ–որ ցուցակով ներկա–բացակա է արել քվեարկության եկողներին։ Վստահված անձի միջամտությամբ նրան տեղամասից հեռացրել են։