Արձանագրվել են կրկնակի քվեարկության դեպքեր

Արձանագրվել են կրկնակի քվեարկության դեպքեր
14:55 – Երևան, Ավան,1/8 ԸՏ –ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ տաքսիներով ինչ–որ մարդիկ են գալիս, որոշ ընտրողների բաժանում են անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ, ովքեր այդ փաստաթղթով մտնում են տեղամաս քվեարկության: Այդ փաստը նկարահանվել է դիտորդի կողմից:



 



14։09 – Գյումրի, 34/27 – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը շատ մոտ է նստած եղել քվեախցիկներից մեկին և փորձել է հետևել, թե ում օգտին են քվեարկում ընտրողները։ Տեղամասում նաև եղել են կուտակումներ։



 



14։25 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամները կանգնում են ընտրողների կողքին և հսկում են, թե ում օգտին են քվեարկում։



 



Լրացված – 14։58 – "Իրավական շտապ օգնության մեքենան" գնացել է ահազանգի հետքերով և խախտում չի հայտնաբերել։



 



14։10 - Երևան, Ավան, 1/08 ԸՏ – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ընտրատաչածքում արդեն 20 րոպե է՝ մեծ կուտակումներ են ու քաոսային վիճակ։ Հանձնաժողովի նախագահը կանգնած ծխում է և չի վերահսկում իրավիճակը։ Խցիկի մոտ քվեարկում են երկու հոգով։



 



13։30 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ անձնագրի միջից ժամանակավոր կնիքը ցնդել է քվեարկելուց 2 ժամ հետո։



 



13։53 – Երևան, 8/05, 8/06, 8/07 ԸՏ – "Իրավական շտապ օգնության" մեքենայի իրավաբանը և դիտորդը արձանագրել են, որ քաղաքացին քվեարկում է ընտրական տեղամասից դուրս՝ ավտոմեքենայի մեջ։



 



12։38 — 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Արարատի մարզի Գետազատ գյուղում կատարվում է բաց և կրկնակի քվեարկություն։



 



Տեղեկությունները տրամադրել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն