Հուսախաբ չանես, չդավաճանես, չծախվես, չընկրկես

Հուսախաբ չանես, չդավաճանես, չծախվես, չընկրկես
Րաֆֆի Հովհաննիսյանի էլեկտորատն ուղղակի եւ անուղղակի ձեւով մի բան է նրան պատգամում՝ չդառնաս Արտաշես Գեղամյան կամ Արթուր Բաղդասարյան: Պաստառի վրա «ստոպ» նշանն ուղղված է Րաֆֆիին:



 



Մարդիկ ասում են՝ հուսախաբ չանես, չդավաճանես, չծախվես, չընկրկես՝ մենք քեզ հետ ենք: Պատրաստ ենք ներել քո սխալները, վրիպումները, չափից ավելի բարությունն ու բարեկրթությունը, պատրաստ ենք սպասել, աջակցել, բայց քո անհավատարմությունը չենք ների: Կկարողանա՞ «Ժառանգության» առաջնորդն արդարացնել այս մարդկանց հույսերը, ցույց կտա ժամանակը: