Վիգեն Չիտեչյանին ազատեցին

Վիգեն Չիտեչյանին ազատեցին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Վիգեն Չիտեչյանը ազատվել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: