Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա

Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր  մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք: Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում սպասվում է նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Պաշտոնական աղբյուրների համաձայն, կողմերը կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Նշենք, որ սա Ս. Սարգսյանի առաջին ուղևորությունն է նախագահական ընտրություններից հետո: