ԲՀԿ-ն դուռը բաց է պահում ՀՅԴ-ի առաջ

ԲՀԿ-ն դուռը բաց է պահում ՀՅԴ-ի առաջ
ԲՀԿ հայտարարությունն այն մասին, որ իրենք բաց են քննարկումների համար եւ պատրաստ են իրենց առանցքի շուրջ համախմբվողներին ընդունել, մեր տեղեկություններով, հիմնականում ուղղված է եղել Դաշնակցությանը: Այստեղ դեմ չեն գաղափարական առումով իրենց առավել մոտ կանգնած «հին ընկերներին» ընդգրկել իրենց ցուցակում՝ բնականաբար, ոչ առաջին տեղում եւ ոչ շատ մեծ քվոտայով, բայց պատրաստ են փոխզիջումների գնալ: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ում քննարկել են ԲՀԿ-ի հետ միավորվելու հարցը եւ միանշանակ մերժել՝ ժողովուրդը չի հասկանա: Սակայն ՀՅԴ-ն էլ «դուռը բաց է պահում» հետընտրական քննարկումների եւ դաշինքի համար: Եթե ընդդիմադիր ուժերը, անգամ տարբեր ցուցակներով գնալու պարագայում, կարողանան ծանրակշիռ ձայներ ստանալ, իսկ ՀՀԿ-ն մեծամասնություն չկազմի, հնարավոր է միավորվեն եւ քաղաքապետի իրենց կոնսենսուսային թեկնածուին անցկացնեն: