«Ազատ դեմոկրատների»` ընտրություններին չմասնակցելու պատճառը

«Ազատ դեմոկրատների»` ընտրություններին չմասնակցելու պատճառը
« Երկու ընտրությունների արանքում բավականաչափ ժամանակ ունենալու դեպքում  հնարավոր կլիներ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության  մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին»: Նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը` այսօր կայացած ասուլիսի ժամանակ:



Նրա խոսքով,  կուսակցությունը շահագրգռված է եղել  ազատական դաշտի միավորված հանդես գալուհամար. երկար բանակցություններ են տարվել Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն»  կուսակցության հետ, սակայն, ի վերջո որոշել է չմասնակցել ընտրություններին: