Հայաստանի կարոտը մեզանից առան

Հայաստանի կարոտը մեզանից առան
ԵԺԿ վեհաժողովից վերադարձած Արմեն Աշոտյանին հարցրինք` բա չհարցրի՞ն` ո՞ւր է «Ժառանգությունը», ինչո՞ւ չի եկել: «Ոչ. Հայաստանի կարոտը մեզանից առան»:



 



Համաժողովում արծարծվե՞ց մեր ընտրությունների հարցը: «Պարոն Մարտենսն իր զեկույցում նշեց, որ ընտրություններ են տեղի ունեցել մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, եւ ԵԺԿ դիտորդները որեւէ բացասական կարծիք չեն հայտնել»: Կիսո՞ւմ եք Ստեփան Սաֆարյանի տեսակետը, թե դա համագումար չէր, ուստի իրենք կարող էին եւ չմասնակցել: «Կարծում եմ` Սաֆարյանի տեսակետը ԵԺԿ կանոնադրության չիմացության հետեւանք է. քաղաքական վեհաժողովներին մասնակցում են բոլոր անդամ երկրների կուսակցությունները` 2-ական պատվիրակով. համագումարները տեղի են ունենում 2 տարին մեկ, իսկ վեհաժողովը համագումարների արանքում ղեկավար մարմինն է. համագումարներում դիտորդ անդամները չեն կարող ելույթներ ունենալ, իսկ այս դեպքում կարող էին»: