Նախախորհրդարան. Տիգրան Խզմալյանը սեփական կարծիքն է ներկայացրել

Նախախորհրդարան. Տիգրան Խզմալյանը սեփական կարծիքն է ներկայացրել

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը







Վարչախումբը տեղեկատվական դաշտում «բոլորի պատերազմ բոլորի դեմ» սկզբունքով լայնամասշտաբ գործունեություն է հրահրում, ինչին կամա թե ակամա նպաստում են մի շարք զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած որոշ հրապարակումներ:





 Մասնավորապես՝ այսօրվա հրապարակումներում որոշակի աղավաղումներով շրջանառության մեջ են դրվել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի խոսքերը՝ համաժողովրդական շարժման ընթացքի, ինչպես նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր քայլերի հետ կապված զարգացումների վերաբերյալ:





 Հանրությանը թյուրըմբռնումներից զերծ պահելու նպատակով տեղեկացնում եմ, որ  Նախախորհրդարանի պաշտոնական տեսակետներն արտահայտվում են ի կատարումն նրա որոշումների կամ դրանց հիման վրա: Նախախորհրդարանի գործունեության հանրային իրազեկումն իրականացվում է Նախախորհրդարանի Համակարգողի (Գարեգին Չուգասզյան), Համակարգողի տեղակալի (Սյուզան Սիմոնյան) և Քարտուղարության միջոցով:





Նախախորհրդարանի որևէ անդամի, այդ թվում՝ Տիգրան Խզմալյանի, տեսակետներն արտահայտում են իրենց անձնական կարծիքը, եթե ուղիղ հղում չեն պարունակում Նախախորհրդարանի որոշումներին: