Սերժ Սարգսյանի մատն ու Հովիկ Աբրահամյանի կազմակերպչական ջիղը

Սերժ Սարգսյանի մատն ու Հովիկ Աբրահամյանի կազմակերպչական ջիղը
«Չի կարող Հայաստանում մի լավ գործ լինել, որտեղ իմ մատը խառը չլինի: Այնպես որ` կարող եք հանգիստ լինել»,- անդրադառնալով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը Ռուսաստանին հատկացնելու մասին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի հարցին, 2006 թվականի այս օրերին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

7 տարի անց՝ 2013 թվականի ապրիլին, Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, ասում է, որ այն ինքն է կազմակերպել: «Ինչքան լավ բաներ կան՝ ես եմ կազմակերպում»,- նշել է նա:



2006-ին՝ Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության ժամանակաշրջանում, Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարար էր: Հավանաբար, ԱԺ նախագահ դառնալուց հետո Աբրահամյանը սկսել է կատարել Սերժ Սարգսյանի հզոր մատի դերը եւ փորձում է Սարգսյանից խլել «լավ բաներ» անելու դափնիները:



Արամ  ԶԱՔԱՐՅԱՆ