Լևոն Զուրաբյան. «Ամեն հիմարություն մեզ մի հասցրեք»

Լևոն Զուրաբյան. «Ամեն հիմարություն մեզ մի հասցրեք»
Hraparak.am-ի թղթակցի այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի լուրերը, որ ՀԱԿ հիմնադիր համագումարի անցկացման կազմակերպչական ծախսերը հոգացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Դա անհեթեթություն է, ամեն հիմարություն մեզ մի հասցրեք»: «Ուրեմն դուք հերքու՞մ եք, որ ՀԱԿ-ը ֆինանսական աջակցություն է ստանում ԲԿՀ-ից» հարցին Զուրաբյանն արձագանքեք. «Արդեն ասացի. ամեն հիմարություն մեզ մի հասցրեք»: