ՀԱԿ-ը հարմար չի գտել հրավիրել «Ժառանգությանը»

ՀԱԿ-ը հարմար չի գտել հրավիրել «Ժառանգությանը»
ՀԱԿ կուսակցության համագումարում Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ իրենք հրավեր չեն ուղարկել «Ժառանգություն» կուսակցությանը: «Հրավիրել ենք նրանց` ում հարմար ենք գտել»,- պարզաբանել է Զուրաբյանը` հիշեցնելով, որ «Ժառանգությունն» էլ իր հերթին ՀԱԿ-ին չէր հրավիրել իր համագումարին: Ինչպես փոխանցում է Hraparak.am-ի թղթակիցը, կոնգրեսականները մտադրվել են ձևավորել նոր քաղաքական ուժ, և այդ դաշինքում կընդգրվեն բացառապես յուրայինները: