Վովայի հետ աղոթելը Տեր-Պետրոսյանի մանկության երազանքը չի եղել

Վովայի հետ աղոթելը Տեր-Պետրոսյանի մանկության երազանքը չի եղել
ՀԱԿ կուսակցության համագումարում ելույթ է ունեցել առաջին նախխագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա մասնավորաբար անդրադարձել է «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ իրենց վերաբերմունքին` ասելով, թե վերջիններիս հասցեին որևէ վատ բան չի ասել: «Երբ մեկը բարիկադի վրա է, նրան չի կարելի դիտողություն անել»,- նկատել է Տեր-Պետրոսյանը` միաժամանակ հավելելով, որ կոնգրեսի բազմաթիվ ակտիվիստներ այս օրերին եղել են Ազատության հրապարակում: Այն հարցին, թե ինչու՞ ինքը չի միանում այդ շարժմանը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Միանայի, որ գնայի Վովայի հետ աղոթեի` որ ի՞նչ անեի: Դա իմ մանկության երազանքը չի եղել»: