ՀԱԿ. դարձ ի շրջանս յու՞ր

ՀԱԿ. դարձ ի շրջանս յու՞ր
Համացանցում տեղ է գտել մի հայտարարություն, որը վերագրվում է Հայ Ազգային Կոնգրես Կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդին: Հայտարարության մեջ ասվում է. «Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագաները:Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:



Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:

Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»: