Լավ է Արգամիչը չկա, թե չէ չէր դիմանա այս հարվածին

Լավ է Արգամիչը չկա, թե չէ չէր դիմանա այս հարվածին
Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետի իր թեկնածուին՝ Տիգրան Սարգսյանին։ Ներկայացվել են նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։



 



Հիշեցնենք, որ այսօր լրանում է Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը, երբ պետք է վարչապետ նշանակվի: Սակայն ՀՀԿ ԳՄ նիստն ուշագրավ էր նրանով, որ չէր մասնակցում Հովիկ Աբրահամյանը: Նա նիստից մի քանի օր առաջ իր հաշվին եռօրյա արձակուրդ է վերցրել ու մեկնել հանրապետությունից: ՀՀԿ-ականները երեկ նրա բացակայության առիթով հումոր էին անում. «Լավ է Արգամիչը չկա, թե չէ չէր դիմանա այս հարվածին»: