Ամենալավը մենք ենք ու էլի մենք

Ամենալավը մենք ենք ու էլի մենք
Ձեզ համար բացահայտումներ եղա՞ն այս քարոզարշավի ընթացքում, մի բան է «կաբինետում», մեկ այլ բան`  «կաբինետից» դուրս «աշխատելը»՝ հարցրինք ՕԵԿ համամասնական ցուցակն առաջնորդող Արմեն Երիցյանին:







«Եղան:  Բացահայտումներ շատ եղան: Խորությամբ տեսա, թե ինչ է տեղի ունենում Երեւանում, զգացի երեւանցուն` բակային հանդիպումների ժամանակ,  այնպիսի հարցեր առաջ քաշվեցին, որոնց վրա երբեք ուշադրություն չէի դարձրել, որոնց տեղյակ չեմ եղել մինչ այժմ, որոնք նաեւ, ի դեպ, ինձ շատ զարմացրին: Ընդ որում, դրանց մեծ մասը հարցեր էին, որոնք հնարավոր էր եւ հենց տեղում, շատ արագ լուծել: Ասենք`  երթուղային տաքսիների խնդիրը: Տարածքներ կան, որտեղ մարդիկ 40 րոպե, մեկ ժամ սպասում են, աշխատանքից ուշանում, ոտքով են գնում: Մանկապարտեզները, դպրոցները հեռու են կիլոմետրերով, երեխաներն այնտեղ հասնելու համար նույնպես ոտքով են գնում: Կարելի է, չէ՞, լուծել ադ հարցը: Կամ` աղբահանությունը: Բազմաբնակարան շենքերում վիճակն ահավոր է, առնետները մուտքեր, բնակարաններ են մտնում: Կան շրջաններ, որտեղ կոյուղի չկա: Լուծման կարոտ հարցերն իսկապես շատ-շատ են: Ընդ որում, կան խնդիրներ, որոնք շատ լուրջ գումարներ չեն էլ պահանջում, ցանկություն ու սրտացավություն է պետք պարզապես»:



 



Իսկ հետեւո՞ւմ եք այլոց քարոզարշավներին: «Այո, հետեւում եմ, բավականին ուշադիր: Ծրագրերին էլ եմ հետեւում. կարծում եմ` նորմալ է, բոլորինն էլ նորմալ է: Բայց դե, ամենալավը մեր քարոզարշավն է. թող անհամեստ չհնչի»: Ձեզանից հետո է՞լ ումն է լավը: «Մեզանից հետո էլ՝ մերը»,- համեստորեն ասաց Արմեն Երիցյանը: