Քննարկվում է ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու հարցը

Քննարկվում է ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու հարցը
Պարզվում է՝ որքան էլ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն առերես պայքարում են միմյանց դեմ, քննարկվում է նաեւ ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու հարցը:



 



Կառավարության կազմի ամբողջական հրապարակումը հետաձգվում է մինչեւ մայիսի 9-ը, նաեւ այդ պատճառով անդրկուլիսներում բանակցողները պայմանավորվել են՝ եթե ԲՀԿ-ն Երեւանի ընտրություններում գրավի երկրորդ տեղը, այդ դեպքում որոշ պորտֆելներ՝ հումանիտար բլոկում, չեն բացառում՝ նաեւ դիվանագիտական «կորպուսում», կտրվեն նրան: