«Անուշը» տապալվեց. «Անուշին» թաղեցին...

«Անուշը» տապալվեց. «Անուշին» թաղեցին...
Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում կայացել է հայ-ֆրանսիական համատեղ նախագծի` «Անուշ» օպերայի նոր բեմականացման, այսպես կոչված, փակ ցուցադրությունը: Ինչպես հայտնի է, նոր «Անուշի» բեմադրության հեղինակը ֆրանսաբնակ հայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանն է: Սակայն օպերային վիճակված չէր բնական հունով հասնելու իր եզրափակիչ ակորդներին: Ներկայացման ավարտին, երբ դահլիճում գտնվողներից ոմանք պատրաստվում էին ծափահարել մասնակիցներին, ոտքի է կանգնել խմբավար Արա Պետրոսյանը` ճանաչված երաժշտագետ Ավագ Պետրոսյանի որդին, և սկսել է բացականչել, թե դա խայտառակություն է և բեմադրիչները «պարզապես թաղել են Անուշին»: