Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղի

Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղի
Արմեն Սարգսյանի բարեգործական «Երեւան, իմ սեր» նախաձեռնության հրավերով Հայաստան այցելած Արքայազն Չարլզին պատվին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կհիմնվի ծառուղի, ուր կտնկվեն 65 չինարի:



 



 



Դիլիջանի միջազգային դպրոցից տեղեկացանք, որ ծառուղու հավաստագիրը արքայազնին է հանձնվել մայիսի 28-ին` Մատենադարան այցելության ժամանակ: Մատենադարանի ձեռագրերի հավաքածուին ծանոթանալուց հետո Արքայազն Չարլզին ներկայացվել է Դիլիջանի միջազգային դպրոցը, որը 2014 թվականի սեպտեմբերին կբացի իր դռները առաջին աշակերտների համար:



 



Գիտելիքի ծառ համարվող չինարին Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդանիշն է: Ծառուղու բացման հավաստագիրը Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնին են հանձնել  Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդին եւ Ռուբեն Վարդանյանը: