Ոստիկանության փոխգնդապետը վաշխառությամբ է զբաղվել

Ոստիկանության փոխգնդապետը վաշխառությամբ է զբաղվել
Քաղաքացու հաղորդման  հիման  վրա  ՀՀ  հատուկ  քննչական  ծառայությունում  հարուցվել  է քրեական  գործ՝  ոստիկանության  փոխգնդապետի  կողմից  վաշխառությամբ   զբաղվելու  դեպքի առթիվ:



 



 



Հատուկ  քննչական  ծառայությունը  տեղեկացնում  է,  որ  քաղաքացուհուց  ստացված  դիմումի  հիման  վրա  նախապատրաստված  նյութերով պարզվել  է,  որ  ոստիկանության  փոխգնդապետն  ու  նրա  կինը զբաղվել են վաշխառությամբ,  մասնավորապես՝ պարտքով գումար են տվել ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող՝ ամսական տասը տոկոսով:



 



Նախապատրաստված նյութերով 2013թ-ի մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդհոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փոխգնդապետի եւ նրա կնոջ գործողություններից տուժել է ոչ միայն դիմումատուն, այլ նաեւ՝ մեկ այլ քաղաքացի։



 



Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։