2013-2014թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

2013-2014թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2013-2014թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու եւ նպաստելու բարձր առաջադիմությամբ եւ միեւնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:



 



Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ եւ բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ Կառավարության ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցման 2013/2014 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասնագիտությունների ցանկից։



 



Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաեւ Արցախում եւ Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։



 



Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը  եւ 2013 հունիսի 17-ից մինչեւ հուլիսի 15-ը ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ։



 



Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետեւյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 09:00-ից մինչեւ 12:00-ը (374 10) 53-14-85 կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստով:



 



ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհուրդ