Երգիչ Հայկոն տուգանվել է... Ներսիկ Նազարյանի՞ պատճառով (լուսանկար)

Երգիչ Հայկոն տուգանվել է... Ներսիկ Նազարյանի՞ պատճառով (լուսանկար)
Երգիչ Հայկոն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է. «Էս կամերաները կոնկրետ ընկել են իմ հետևից: Փաստորեն Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկայի» մոտ չի կարելի կանգնել. 5000 դրամ»: Այնուհետև Հայկոն տեղադրել է իր տուգանքի կտրոնի լուսանկարը:



Hraparak.am.-ը պարզեց, որ իսկապես, «Մոսկվիչկայի» մոտ այժմ թույլատրվում է կանգնեցնել ընդամենը 4 մեքենա, մինչդեռ խանութը մեծ է և ենթադրում է շատ ավելի այցելուների փոխադրամիջոցների կայանման անհրաժեշտություն: Խանութի աշխատակիցները հաստատեցին, որ վերջին շրջանում առևտրի ծավալները նվազել են: Սրա հետ մեկտեղ այցելուներից շատերը դեռ տեղյակ չեն փոփոխության մասին և ակամա դառնում են զանցառուներ: Վերջին 2 օրերի ընթացքում տասնյակ քաղաքացիներ են տուգանվել նմանօրինակ խախտումի համար:



Կանգառի սահմանափակման փաստը առիթ է տվել շատերին ենթադրելու, որ այս բանն այլ շարժառիթ չունի, քան վնասել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին, ով «Մոսկվիչկայի» փաստացի սեփականատերն է: