Երկրաշարժ Սպիտակում

Երկրաշարժ Սպիտակում
Հունիսի 24-ին, ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանա­կով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 4 բալ:



Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:



Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.780 և արևելյան երկայնության 44.210:



Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: