Հնագետները խորհրդակցել են

Հնագետները խորհրդակցել են
 Կայացել է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են 2012 թ. տրված 59 թույլտվություններից՝ 28 հնագիտական հուշարձանների պեղումների հաշվետվություններ, որոնք ներկայացրել են «Էրեբունի արգելոց թանգարան» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազատությունների կենտրոն ՀԿ-ն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտական կենտրոնը: Հանձնաժողովը քննարկել է նաև 2013 թ. ներկայացված 23 նոր հայտերը և տվել դրական եզրակացություն:



2012 թ. կատարված պեղումների արդյունքներով արձանագրվել է, որ  պեղումներն իրականացվել են բարձր մակարդակով, արդի հնագիտական մեթոդների պահանջներին համապատասխան և զգալիորեն լրացնում են Հայկական լեռնաշխարհի պատմության և մշակույթի ուսումնասիրությունների աղբյուրագիտական հենքը՝ հին քարի դարից մինչև ուշ միջնադար: Պեղումները կնպաստեն նաև հուշարձանների գիտավերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև զբոսաշրջության ծրագրերի մշակմանը: