Կկայանա «Ինքնասպանի գրառումները» պոեմի պրեմիերան

Կկայանա «Ինքնասպանի գրառումները» պոեմի պրեմիերան
Հուլիսի 4-ին` ժամը` 19:00 –ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա երիտասարդ կոմպոզիտոր, դիրիժոր, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ալեքսանդր Իրադյանի «Ինքնասպանի գրառումները» երաժշտական պոեմի պրեմիերան:Համերգը տեղի կունենա Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի պղնձափողային կազմի, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանի եւ հեղինակի` Ալեքսանդր Իրադյանի մասնակցությամբ:



«Ստեղծագործության հիմքում մարդկանց իրական պատմություններն են, ովքեր իրականացրել են ինքնասպանության փորձ, բայց որոշ փաստերի բերումով կենդանի են մնացել, եւ իրենց պատմություններն ընկած են իմ երաժշտության հիմքում:Այս ստեղծագործությունը նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր չեն հասցրել պատմել իրենց պատմությունը». Ալեքսանդր Իրադյան:



Կամերային երաժշտության համերգը բաղկացած է երկու մասից. մինչ «Ինքնասպանի գրառումները» պոեմը հանդիսատեսին ներկայացվելու է Իգոր Ստրավինսկու «Գարուն սրբազան» բալետի դաշնամուրային տարբերակը` բազմաթիվ մրցույթների դափնեկիր, դաշնակահուրի Ելենա Վարդազարյանի հետ համատեղ:



Համերգն իրականացվում է Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: