Աշոտ Հովսեփյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն

Աշոտ Հովսեփյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն

«Զանգակ» հրատարակչությամբ լույս է տեսել Աշոտ Հովսեփյանի «Հերվան ձյունի փնտրտուք» պատմվածքների անդրանիկ ժողովածուն, որի մեջ ներառված են նաեւ վիպակներ, մանրապատումներ, էսսեներ: Հեղինակի «Հերվան ձյունի փնտրտուք» գրքում ամփոփված ստեղծագործություններից մի քանիսին ընթերցողը ծանոթ է գրական եւ պարբերական մամուլից: Գիրքը ներկայացնող անոտացիայում գրված է. «Հեղինակը պատկերել է մեր իրականությունը՝ անկախացման տարիներից մինչեւ մեր օրերն ընկած մի բարդ ժամանակահատված, մարդկային ճակատագրերի վրա ունեցած խոր ազդեցություններով: Հերոսները սովորական մարդիկ են՝ իրենց հոգեկան տվայտանքներով, տանջող ցավերով, թեպետեւ սակավ, բայց նաեւ ուրախության պահերով»: