Անհնազանդների նոր խումբ` facebook-ում

Անհնազանդների նոր խումբ` facebook-ում

Facebook սոցիալական ցանցում նոր խումբ է բացվել` «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» անունով: Այս պահին խմբին անգամակցել են շուրջ 600 օգտատերեր: Նախաձեռնողների տեղադրած հայտարարության մեջ ասվում է. «Վճարովի ավտոկանգառների որոշումը անօրինական է և չի բխում հանրային շահից: Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է: 



Հաշվի առնելով այս և որոշման հետ կապված այլ անօրինական կետեր և բացթողումներ, ինչպես նաև օգոստոսի 4-ին ժամը 21:00-ի քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, որպես պայքարի միջոց կիրառել ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ: Մենք ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ անօրինական ավտոկանգառների համար:

Պայքարը շարունակվում է բոլոր ոլորտներում»: