Հազարավոր մարդասպաններ են բուծվել

Հազարավոր  մարդասպաններ են բուծվել

Արա Հարությունյանը գրում է. «Մարտի մեկին գումարային մոտ 950 հաստավիզ են հագցրել ու զինել: Այսինքն` համոզված չեն եղել, որ կոնկրետ մի քանի կրակողներով հարց կլուծեն, կամ էլ որ էդ մի քանիսն իսկապես կկրակեն:



Նաղդ փաստ է, որ իրենք էդքան մարդու պատվեր են տված եղել, որ պետք եղած դեպքում մարդասպան դառնան: Թե դրանցից քանիսը դա կաներ, մենք չգիտենք, բայց փաստը սա է:



10 զոհ եղավ: Բայց մենք չենք մտածել, պարզաբանել, թե ինչու էդ թիվը հենց 10 եղավ: Ավել կրակող չեղա՞վ, ավել սպանելու պետքը չեղա՞վ, թե՞ էդպես ստացվեց:



Հիմա պարզ է, որ 4 ճիվաղ են եղել էդ գործին, ու դրանով էլ գործը սահմանափակվել է:



Զոհվածների բարեկամության, թասիբավոր տղերքի հարցը պետք է լիներ էդ 4-ին, իրենց ազգ ու տակին գտնել-սատկացնելը: Ընդդիմությունն այդ հարցում չկար: Հասարակական կարծիքն առավել եւս դեմ էր դրան:



Բայց, մյուս կողմից էլ, քանի էս հարցը չէր լուծվել, Հայաստանում այլ անելիք չկար:



Այսօր ունենք ողբալի հետեւանք. հազարավոր մարդասպաններ են բուծվել, որոնք գրավել են երկրի ողջ կենսական տարածքը:



Հեշտ զոհին սովոր մարդակեր կենդանուն այլեւս մարդ հոշոտելուց ետ պահելու ձեւը չկա, միակ ելքը սատկացնելն է:



Նույնիսկ միջազգային նորմերով, եթե Կարմիր գրքի վագրը մարդ հոշոտեց, նրան սատկացնելու հարցը գերակա է դառնում կորչող տեսակի պահպանման հարցից»: