Հովհաննես Ազոյանը ներողություն է խնդրում կնոջից

Հովհաննես Ազոյանը ներողություն է խնդրում կնոջից

Դերասան, շոումեն Հովհաննես Ազոյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է. «Շուտվանից հրապարակային չեմ անկեղծացել...մի տեսակ բարի, դանդաղ, դրական, բնական ու հաստատուն էմոցիայով եմ լցված... գիտակցությունն է թակել դուռս։ Ուզում եմ խոստովանել,որ սիրում եմ կնոջս՝ Մերրիին, ու գլուխս խոնարհում եմ նրա համբերության և սիրո առաջ ու ներողություն եմ խնդրում իմ էգոիստ կյանքի ձևի համար.... կարող եմ մեղքս բարդել տղամարդ տեսակի բնությանս վրա,բայց չեմ անի դա.... պարզապես կասեմ,որ սիրում եմ քեզ Մերրի... Կուզեմ բոլոր տղամարդիկ մի պահ կանգ առնեն ու գնահատեն իրենց  շարունակ հանդուրժող, կանանց.....նրանք մեզ սիրում են պարոնայք: Ուժ ու իմաստություն մեզ ...»