Գետտոյացնում ենք հոմոֆոներին, նացիոնալիստներին, ֆանատիկներին

Գետտոյացնում ենք հոմոֆոներին, նացիոնալիստներին, ֆանատիկներին

Ծովինար Նազարյանը գրում է. «Ժող, շատ եմ հանդիպում, որ օգտատերերն առաջարկում են հոմոֆոբներին, նացիոնալիստներին, ֆանատիկներին եւ այլ հաԿախոհներին լքել իրենց ֆեյսբուքյան էջը։



Ինքս ահագին ժամանակ իմ էջը զերծ եմ պահել ինձ հակադիր հայացքներ ունեցող մարդկանցից, նախընտրել եմ ինձ շրջապատել հիմնականում համախոհներով կամ գոնե այնպիսի մարդկանցով, ովքեր ականջս չեն տանի համաշխարհային կոնսպիրոլոգիայի մասին տափակ դատողություններով։ Բայց... Հիմա այլ կերպ եմ դատում։



Ճիշտ է, հաճելի է սեփական կղզյակում լինել, բայց սա հանգեցնում է նրան, որ մենք գետտոյանում ենք։ Իսկ որ ավելի վատ է` գետտոյացնում ենք հոմոֆոբներին, նացիոնալիստներին, ֆանատիկներին եւ մեր այլ հաԿախոհներին։



Նրանք չեն լսում այլ դատողություններ, քան իրենց սեփականն է, պարփակվում են իրենց համոզմունքների նեղ շրջանակում, համակրանքով չեն լցվում մարդկանց նկատմամբ, ում չճանաչելիս հեշտությամբ են թշնամի համարում, մեր մտածողությունը նրանց համար օտար է մնում, հետեւաբար, հեշտությամբ է վերածվում ատելության թիրախի։



Ինքներս իրար ջան ենք ասում, ջան լսում, մեր դատողությունները կտրուկ սասանող կարծիք չենք լսում, որը նույնիսկ անհեթեթ լինելու դեպքում մեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչու ենք սխալ հասկացվում, ինչպես կոմպրոմիս գտնել հասարակության մյուս շերտերի հետ։



Եթե մեր արժեքային ամբողջությունը հստակ սահմանված է, հակառակ արժեքները դրանց չեն սպառնա, դեռ մի բան էլ կօգնեն ինքնահսկել, որ չշեղվենք սեփական արժեքներից, երբ խոսքը կոնկրետ իրավիճակների է վերաբերում։



Առաջարկում եմ, որ ֆռենդից հանելը չդարձնեք մարդկանց պատժելու զենք (մի զենք էլ լինի)։ Եթե մարդը ֆեյք չի, տրոլինգով չի զբաղված, ուրեմն հնարավորություն տվեք, որ այլ կարծիք էլ լսի, հասկանա, որ իրեն հակառակ մտածողներն իր թշնամիները չեն եւ որոշ դեպքերում իրենից ոչ պակաս հայրենասեր ու համարձակ են։ Թող նրանց աչքը սովորի այն մտքերին, որոնք մինչեւ հիմա օտար են թվացել իրենց։



Ռեակցիոն խոսքին զուգադրեք ձեր պրոգրեսիվ, իրավասեր խոսքը։ Գետտոյացումը ճանապարհ չի»։