«Դատավորները որոշումներ են կայացրել` անձնական նպատակամղումներից ելնելով»

«Դատավորները որոշումներ են կայացրել` անձնական նպատակամղումներից ելնելով»

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին,



ՀՀ ԱԱԾ տնօրեն պրն Գ. Հակոբյանին,



ՀՀ արդարադատության նախարար պրն Հ. Թովմասյանին,



ՀՀ արդարադատության խորհրդին,



Դատավորների միության նախագահ պրն Հ. Սարգսյանին,



Դատավորների նախագահների խորհրդին,



ՀՀ դատախազ Ա. Հովսեփյանին



«Ժամանակ» թերթի խմբագրությանը,



«Առավոտ» թերթի խմբագրությանը,



«Հրապարակ» թերթի խբագրույթանը,



«Հայկական ժամանակ» թերթի խմբագրությանը



«Деловой Экспрес» թերթի խմբագրությանը



այլ ԶԼՄ-ներին



«Մեծարգո պարոն նախագահ, ելնելեով Ձեր կողմից բազմիցս հնչեցրած կոչերից, որ միասին պետք է պայքարենք անարդարության և կոռուպցիայի դեմ, այդ իսկ պատճառով Ձեզ եմ դիմում: Շուրջ հինգ տարի շարունակ պայքարելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և դատաիրավական համակարգի ապօրինի գործողությունների դեմ, ոտնահարվել և նսեմացվել է իմ սահմանադրական իրավունքը` ՀՀ դատական համակարգի տարբեր ատյաններում պետական բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների կողմից: Դատավորները չարաշահելով իրենց վստահված պաշտոնը խախտելով սահմանադրության 2-րդ հոդվածը սեփականության իրավունքով օգտագործելով իրենց վստահված դատական իշխանությունը, որոշումներ են կայացրել անձնական նպատակամղումներից ելնելով, թույլ տալով ոչ միայն դատավորներին անվայել վարքագիծ, այլ ըստ էության ազատորեն, առանց վարանելու կատարում են այնպիսի գործողություններ, որոնք հեղինակազրկում են դատավորի բարի համբավը, խայտառակում դատական իշխանության ներկայացուցիչի կոչումը: Նրանց վարքագծերից որևէ ձևով չի երևում, որ հարգանք ունեն օրենքի, պետության և ժողովրդի նկատմամբ: Ավելին՝ իրենց համարելով անձեռնամխելի և այնքան համոզված իրենց հովանավորչության և անպատժելիության մեջ, որ անձնական նպատակահարմարություններից ելնելով խեղաթյուրում են ՀՀ օրենքները, դատարան ներկայացրած փաստերը, վճիռներ կայացնում գործին ամբողջովին ոչ վերաբերելի փաստերի հիման վրա, անտեսում են գործին վերաբերելի ապացույցները, դատարան ներկայացված կեղծ փաստերը առանց քննարկելու դնում են վճռի հիմքում: Իմ կողմից դատարան ներկայացված փաստաթուղթը լուսապատճե է արվում, կեղծվում և իրականի հետ դրվում գործի նյութերի մեջ, այնուհետև վճռի հիմքում դրվում կեղծած փաստաթուղթը, անտեսելով իրականը, գործի նյութերից (գողացվում) հանվում է ամբողջ օրվա դատական նիստի փաստերը, արձանագրությունը և կայացվում ակնհայտ ապօրինի վճիռ: Առաջին ատյանի դատարան ներկայացված և ապացուցված փաստերը վերաքննիչ դատարանը աճպարարի հմտությամբ սխալ մեկնաբանությամբ, առանց հիմնավորելու, առաջին ատյանում ապացուցված փաստերը համարելով ոչ վերաբերելի, կայացնում է վճիռ: Մի խոսքով այս հինգ տարիների խաղտումները այնքան շատ են եղել, որ հնարավոր չէ բոլորը էլ առավել մանրամասն ներկայացնել (վերը նշվածների վերաբերյալ փաստերը անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել): Այս ապօրինի գործողությունների դեմ պայքարելու անզօրությունից ցանկանում եմ բարձրացնել վերջին ակնհայտ խեղաթյուրված դատական ակտի մասին, ինչի արդյունքում թաքցրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից կատարված ապօրինի գործողությունները,որի պատճառով ինձ կանգնեցնելով 0-ից սկսած 37 տարվա ստեղծած գյուղ մթերքներ արտադրող ֆերմերային տնտեսությունը , տունը և աշխատանքը կորցնելու փաստի առջև: Հարգելի նախագահ, շուրջ հինգ տարի պայքարելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և ՀՀ դատական համակարգի ապօրինի գործողությունների դեմ հայտնվել եմ մի այնպիս իրավիճակում, որ սուտը և անարդարությունը իմ նկատմամբ այն աստիճանի է հասել, որ թվում է թե որ¨է բան արդեն հնարավոր չէ փոխել, սակայն արդարությունը վերականգնելու նպատակով իմ պարտքն եմ համարում հայտնել Ձեզ հետևյալի մասին: «Հասառ» ՍՊԸ-ն՝ ստեղծված գյուղ մթերքներ արտադրող ֆերմերային տնտեսությունը 2006թ.-ին գազաֆիկացվել է «ՀայՌուս գազարդ» ՓԲԸ-ի կողմից: Մատակարար «ՀայՌուսգազարդ» ՓԲ Ընկերության և բաժանորդ «ՀԱՍԱՌ» ՍՊ Ընկերության միջև 01.09.2006թ.-ին կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 0442065 պայմանագիրը, որով մատակարարը պարտավորվել է Լոռու մարզի Գար-Գառ համայնքում գտնվող 2219.4 քմ մակերեսով ջերմատան ջեռուցման համար բաժանորդին մատակարարել բնական գազ, իսկ բաժանորդը պարտավորվել է վճարել մատակարաված բնական գազի դիմաց: Ընկերությունը զբաղվել է ջերմոցային տնտեսությամբ ՝ բանջարեղեն արտադրելով: 2008 թ.-ի հոկտեմբերի 15-ի դրությամբ 80.000 դրամ գերավճարի առկայաության պայմաններում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն խաղտել է պայմանագրով սահմանված իր պարտականությունները չվերականգնելով ջերմատան գազամատակարարումը: Դեռ ավելին՝ չարաշահելով շուկայում իր մենաշնորհ դիրքը խաղտելով նա¨ քաղ. օրենքները, «Տնտեսական մրցակցության» քաղ. օրենսգրքի 7-րդ կետի պահանջները, սահմանադրության օրենքները և իմ սահմանադրական իրավունքները: Այն ժամանակ, երբ բույսերը տեղադրված էին ջերմատանը ¨ մոտենում էր ձմեռը, ահաբեկելու մեթոդով՝ 3 նույնաբովանդակ գրավոր գրություններով «ՀայՌուսգազարդ» ՓԲ Ընկերությունը պահանջել է դեռ¨ս չսպառված գազի համար, պայմանագրով չնախատեսված 4.400.000 ՀՀ դրամ կանխավճար վճարել կամ գրավադնել դրան համարժեք «ՀԱՍԱՌ» ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույք ¨ վճարել 1.000.000 ՀՀ դրամ կանխավճար : Մեջբերում՝ ա) Նախքան իրեն պատկանող ջերմոցային տնտեսության գազամատակարարումը վերսկսելը, բաժանորդը Մատակարարի համապատասխան հաշվին է փոխանցում 4.400.000(չորս միլիոն չորս հարյուր հազար) դրամ որպես կանխավճար, կամ Մատակարարի մոտ գրավադրում է ջեռուցման սեզոնում սպառվելիք բնական գազի արժեքին համարժեք գույք այս դեպքում գույքի գրավադրման հետ վճարելով նա¨ կանխավճար՝ մեկ միլիոն դրամ գումարի չաթով, ընդ որում գույքի վիճակը պետք է համապատասխանի Մատակարարի առաջադրած պահանջներին: բ) Կանխավճարը ամբողջությամբ վճարելուց և այդ մասին պատշաճ տեղեկացնելուց հետո (Գույքի գրավադրման դեպքում նաև գրավի պայմանագիրը կնքելուց և գրավի առարկան հանձնելուց հետո) Մատակարարը 36 ժամվա ընթացքում վերսկսում է Բաժանորդի գազամատակարարումը»: Նշելով, մեջբերում ՝ «Առաջարկվում է եռօրյա ժամկետում ստորագրել (կնքել) այն: Վերոնշյալ ժամկետում համաձայնագիրը չկնքելու (չստորագրելու՝ կամ գրավոր առարկություն չներկայացնելու ) դեպքում համաձայնագիրը կհամարվի կնքված: նշված պայմանները կատարելուց հետո նոր միայն ջերմատան գազամատակարարումը կվերսկսվի»: «ՀԱՍԱՌ» ՍՊԸ-ն 10.10.08, 16.10.08, 22.10.08 թվականների գրություններով հայտնել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ իրենց պահանջները չեն բխում պայմանագրի և ոչ մի կետից, այն կամայական, ապօրինի է և մեր կողմից աննդունելի է: Նաև հայտնել է, որ սպառված գազի գումարը ամբողջությամբ վճարված է և նրանք պարտավոր են ոչ ուշ քան հոկտեմբերի 15-ին վերականգնել ջերմատան գազամատակարարումը: Ջերմատան բույսերը տեղադրված էին, աշխատանքները ընթանում էին նոռմալ 40.000.000 ՀՀ դրամի ակնկալիք ունեմ դեմը ձմեռ է գազամատակարարումը չվերսկսելու դեպքում եթե բույսերը ցրտահարվեն ողջ պատասխանտվությունը կնգնի ձեր վրա: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 13.10.08, 21.10.08, 28.10.08 թթ-ի երեք նույնաբովանդակ գրություններով պահանջելով վերը նշված ապօրինի պահանջները չվերսկսելով գազամատակարարումը ջերմատան բույսերը ցրտահարվելուց հետո նոր միայն 2008թ.-ին նոյեմբերի 11-ին վերականգնեց ջերմատան գազամատակարարումը առանց կատարելու իր ապօրինի պահանջները որով ուղղակի ընդունեց իր սխալը, որ մինչ այդ բոլոր պատճառաբանությունները և կանխավճարի պայմանները եղել են անօրինական, ինչը իր գործողությունով ընդունել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն վերականգնելով գազամատակարարումը: Ընկերությունը դիմել է « Ջերմատնային ասոցիացիա»-ի տնօրենին որնել իր հերթին 2008թ.ի նոյեմբերի 12-ին դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը խնդրելով տրամադրել համապատասխան մասնագետ տեղում վնասի չափը գնահատելու համար: 2008թ-ի նոյեմբերի 15-ին անկախ հանձնաժողովը Գար-գառ գյուղում էր: Պատկառելի էր հանձնաժողովի կազմը՝ ՀՀ Գյուղնախարարի միջնորդությամբ հանձնաժողովում ընդգրկված էր ՀՀ Գյուղ նախարարությանը առընթեր «Բանջարա-բոստանային տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Ս. Ղազարյան, «Երկրագործական և  բույսերի պաշտպանության գիտական կենտրոն»-ՊՈԱԿ-ի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Զ. Մանուկյան, «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ -ի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ա. խաչատյանը և «ՀԱՍԱՌ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Հարությունյանը: Ակնադիտական փորցաքննությամբ ակնհայտ էր, որ բույսերը ցրտահարվել են և պատճառվել է խոշոր չափի վնաս : 15.11.2008թ.-ին կազմված ակտով, ըստ որի հանձնաժողովը զննել է ջերմատան բանջարեղենի ցանքերը և հանգել նրան, որ 1100 քմ տարածքով վարունգի և 1100քմ տարածքով լոլիկի բույսերը ցրտահարվել են ջեռուցման բացակայության պատճառով: Նշված ցանքերից ակնկալվող լոլիկի միջին բերքը կկազմեր 1քմ-ից 18կգ, ընդամենը 20.000կգ , իսկ վարունգի 1 քմ-ից 20 կգ, ընդամենը 22.000 կգ: 2011թ.-ի օգօստոսի 31-ին հայց եմ ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վնասի հատուցման պահանջով: ԵԱՔԴ 1747/02/11 քաղ. գործով դատարան ներկայացված բազմաթիվ փաստերը 20 ամիս շարունակ դատական լսումների ժամանակ պատշաճ ձևով դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ քննեց գործի հանգամանքները և  ապացույցների առկայության պայմաններում ներքին համոզմամբ կայացրեց արդարացի վճիռ: Իսկ այդ 20 ամիսների ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դատարան չներկայացրեց որևէ փաստաթուղթ, որը կհիմնավորեր իրենց անօրինական գործողություններին քիչ թե շատ իրավաչափ տեսք տալու փուչ ակնկալիքը: Փոխարեն դատարանում ընդհունեց իր սխալը, որ 80.000 ՀՀ դրամ գերավճարի առկայության դեպքում, խախտելով պայմանագրով 6.6 կետով սահմանված իր պարտականությունները 2008թ.-ի հոկտեբերից նոյեմբերի 11-ը չի վերսկսել ընկերության գազամատակարարումը: Ներկայացված ապացույցները շատ են՝ 1. Ջերմատան ցրտահարված բույսերի լուսանկարները: 2. 15.11.2008թ.-ին անկախ հանձնաժողովի կողմից ցրտահարման վերաբերյալ կազմված ակտը: 3. 15.11.2008թ.-ին կազմված ակտը հաստատվեց նաև որպես վկա դատարան հրավիրված հանձնաժողովի անդամների կողմից դատարանում տրված ցուցմունքներով, որոնք նշեցին նաև, որ ակնկալիք բերքի քանակը հաշվարկել էին նվազագույնի չափով, քանզի ջերմատներում ավելի շատ բերք է ստացվում: 4. 01.09.2006թ.-ի բնական գազի մատակարարման թիվ 0442065 պայմանագիր: 5. 10.10.2008թ.-ի դիմումի և 13.10.2008թ.-ի պատճեների պատասխանը: 6. 16.10.2008 թ.-ի դիմումի և 21.10.2008թ.-ի պատճեների պատասխանը: 7. 22.10.2008 թ.-ի դիմումի և 281.10.2008թ.-ի պատճեների պատասխանը: 8. Մար-Մոս ՍՊԸ-ի 29.04.2009թ-ի տեղեկանքը որով վնասի չափը կազմում է 44.925.714 ՀՀ դրամ: 9. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 2009թ-ի թիվ 09-0041Պ և 2012թ.-ի թիվ 12-0475Պ թվով երկու փորձաքննության եզրակացությունները, որոնցով հաստատվել է, որ 0-ից -4.1 ջերմաստճանի դեպքում բույսերը կցրտահարվեին և այլևս չէին վերականգնվի ջեռուցումը վերականգնելուց հետո: 10. Դատարան հրավիրված որպես վկա 2012թ.-ի թիվ 12-0475Պ եզրակացություն գրած մասնագետ Համբարյանի տված ցուցմունքով, որը հիմնավորեց տրված փորձագիտական եզրակացությունները: 11. «Հայաստանի Հիդրոօդեր և ութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի 28.03.2012թ.-ի թիվ 06-108 գրությամբ, ըստ որի 2008թ.-ի հոկտեմբերի 20-ից մինչև 2008թ.-ի նոյեմբերի 12-ը ժամանակահատվածում օդի նվազագույն ջերմաստիճանը եղել է 0-ից -4.1 C0: 12. Ընկերության կողմից դատարանին և պատասխանողին ներկայացրած 25.06.2012թ.-ի թվով 8 թերթից բաղկացած հայցվորիս կողմից ներկայացված դիրքորոշումը: 13. Սպառված գազի դիմաց վճարումների անդորագրերը ինչպես նաև 80.000 ՀՀ դրամի գերավճարը հաստատող փաստաթուղթը: 14. Որպես վկա դատարան հրավիրված « Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն« ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Սարգսյանի այն բացատրությամբ, որ 15.11.2008թ.-ին կազմված ակտում նշված վարունգի և լոլիկի քանակը նվազագույն չափով է ներկայացված և ակնկալվող գումարը իրատեսական է: 15. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների խոստովանությունը այն մասին, որ գերավճարի առկայության պայմաններում չվերականգնելով ջերմատան գազամատակարարումը խաղտվել են պայմանագրով սահմանված իրենց պարտականությունները: 05.04.2013թ.-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն առաջին ատյանի դատարանի 06.03.2013թ.-ի վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որը 15.05.2013թ.-ին կայացրել է ակնհայտ ապօրինի վճիռ: Չգիտես թե ինչու ձեռքի մի շարժումով Վերաքննիչ Դատարանը կարող է ի չիկ անել այն բոլոր ակնհայտ ապացույցների արժանահավատությունը, որոնք արդեն առաջին ատյանի դատարանում 20 ամիս դատաքննության ընթացքում մանրամասն և  օբյեկտիվորեն քննվելուց հետո ստացել էին իրավական գնահատական:



Վերաքննիչ դատարանը խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածը, գերազանցելով իր լիազորությունները, առանց պատճառաբանելու ՝ առաջին ատիանում քսան ամիս տեվացած դատավարության ընթացքում ձեռք բերված ապացույցները համարել է ոչ վերաբերելի և ամբողջությամբ մերժում առաջին ատյանի վճիռը:



Վերաքննիչ դատարանը խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219 հոդվածի պայմանները դուրս է եկել վերաքննության սահմաններից և  հաստատաված նոր փաստ է համարել կեղծված փաստաթուղթ որը առաջին ատյանում չի քննարկվել առավել ևս որ այն իրականում գոյություն չունի: Փաստացի վերաքննիչ դատարանը գործի մեջ գտնվող 01.09.2006թ. կնքված թիվ 0442065 պայմանագրի անբաժանելի մաս հավելված 2-ը (էջ 15), որը առաջին ատիանում քսան ամիսներ տևած դատավարության ընթացքում մանրամասն զննված և որպես ապացույց վճռի հիմքում դրված փաստաթուղթը անտեսում է ու հիմք է ընդունում նյութերում գտնվող հավելված 2 –ից լուսապատճե արված ու կեղծված մեկ այլ հավելված 2 (21.06.2013թ. ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ թիվ 21781301 փորցագետի եզրակացություն ) : Այնուհետև վերաքննիչ վչռի հիմքում դրվում է այդ կեղծ հավելվապ 2-ը և կայացնում ակնհայտ կեղծ հիմքով վճիռ: Այսպիսի անօրինական և անհիմն փաստերով վերաքննիչ դատարանը կարող է կասկածի տակ դնել իր կոլեգաի` առաջին ատյանի դատարանի վճիռը և ստանձնել հակնդեմ դատարանի դեր՝ անհիմն հերքելով ամբողջությամբ առաջին ատյանում ապացուցված ապացույցները և ամբողջությամբ մերժել առաջին ատյանի վճիռը: Հարց է առաջանում այդ դեպքում ինչի համար են մեր երկրում առաջին ատյանի դատարանները եթե առանց ապացույցների քննարկման, հետազոտման և գնահատման, առանց վկաների վկայության կարելի է կամովի վճիռ կայացնել: Տվյալ բեկումնային վճռից հետո, միայն մի բան կարելի է մտածել՝ կամ տեղ է գտել կաշառակերությունը կամ իսկապես «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պետություն է պետության մեջ և կարող է անել այն ինչ ցանկանում է, նրա համար արգելքներ և օրենքներ չկան: Հարգելի Պարոն Սարգսյան ես հույս ունեմ, որ արդարությունը պետք է հաղթանակի: ԵՎ Դուք կհանձնարարեք համապատասխան այրերի ուսումնասիրել իմ խոսքերի իսկությունը:



ԵԱՔԴ 1747/02/11 քաղ. Գործի հայցվոր, «ՀԱՍԱՌ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Սամվել Հարությունյան