Պայթել են ՀԷԿ-ի խողովակները

Պայթել են ՀԷԿ-ի խողովակները

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում կրկին պայթել են Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակները: Պայթյունի հետևանքով ոչնչացել է գարու ողջ բերքը: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեցին գյուղի բնակիչները: Առաջին անգամ խողովակները պայթել են հուլիսի 18-ին, որի հետևանքով ջուրը  տարել էր կարտոֆիլի ողջ բերքը: «...Այս ՓՀԷԿ-ը դամոկլյան սրի պես կախված է մեր գլխավերևում: Նրանք, ովքեր դեռ չեն լքել Հայաստանը և ուզում էին աշխատել իրենց հողի վրա, արդեն հավաքում են ճամպրուկները, որպեսզի հեռանան...Ինչ-որ մեկը որոշեց ու փոխեց գետի հունը, տեղադրեց անորակ խողովակներ, ողողեց դաշտերը...Իսկ դա խեղճ քրիստոնյաների միակ եկամուտն էր, որը մնաց ջրի տակ...Եվ ոչ-ոք չարձագանքեց` ոչ կառավարությունը, ոչ ընկերությունը, ոչ տեղական ինքնակառավարման մարմինները, չնայած որ այս ՓՀԷԿ-ը կարծես մեր գլխավերևում տեղադրված ռումբ լինի...»-գրում են բնակիչները:



Հիշեցնենք, որ Արգիճի փոքր ՀԷԿ-ը շահագործում է «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն:

Արգիճի փոքր ՀէԿ-ը շատ հարցեր և դիտողություններ է առաջացնում  պատասխանատու կառույցների նկատմամբ, որոնք մոտ ժամանակներս ԷկոԼուրը կներկայացնի ՀՀ բնապահպանության նախարարությանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը:



ԷկոԼուր