Երեխային չէին առևանգել

Երեխային չէին առևանգել

Սեպտեմբերի 9-ից 10-ը որոշ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել  Ծովինար  Միքայելյանի անվամբ`  «Խնդրում եմ օգնել բակում խաղալու ժամանակ առևանգված դստերս» վերտառությամբ հոդվածների տեսքով, որոնցում նշված էր, որ ս/թ փետրվարի 25-ին Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցում խաղալու ժամանակ իր դստերը` Սուսաննա  Թիֆիլյանին,  առևանգել են:



Տեղեկատվության մեջ նշվում էր, որ կասկածներ կան, թե իբր Ս. Թիֆիլյանին առևանգել են ոմն Արտակ Պետրոսյանի ծնողները` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:



Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 22.00-ին,  բաժին է հրավիրվել 1962 թ. ծնված Սուսաննա  Թիֆիլյանը  իր թոռան` 2011 թ. ծնված Սուսաննա  Թիֆիլյանի  հետ և  հայտնել, որ ինքը  թոռնուհու խնամակալն է, ու տվել  է բացատրություն, որ թոռանը ոչ ոք չի առևանգել, և հոդվածում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:



Կատարվում է հետաքննություն: